Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Մաքրությունը` առողջության գրավական

Շատերի համար մաքրությունը դժվար և ձանձրալի աշխատանք է, սակայն եթե դրան մեկ այլ տեսանկյունից նայենք, ամեն ինչ ավելի ուրախ կպատկերվի: Տարօրինակ չէ, որ շատերը տունը հավաքելը և հատակը լվանալը ժամանակի անիմաստ կորուստ են համարում:

 

Բայց եթե մտածենք, որ նման աշխատանքի շնորհիվ տունը լցվում է գարնանային շնչով ու թարմությամբ, ապա դա կարող է վերածվել տոնի: Ասում են` տունը մեր հայելին է, որը պարբերաբար մաքրման կարիք ունի: Առավել ցանկալի է այն սկսել գարնանը մի քանի պատճառներով: Նախ և առաջ գարունը մի ժամանակահատված է, երբ վերակենդանանում է ողջ բնությունը: Երկրորդ ` ձմռան ընթացքում տանը մեծ քանակությամբ վնասակար միկրոբներ են մնում, փոշու նստվածքի տեսքով: Եվ ի վերջո ժամանակն է գարնանաը ներս թողնել տուն` նրա հետ միասին էլ ` լավ տրամադրությունը, երջանկությունն ու սերը:

 

Շատ կարևոր է նախապես տրամադրվել, որ դուք ոչ թե ուղղակի ջնջոցով սրբում եք փոշին, այլ որ թարմացնում եք տան մթնոլորտը:Պատկերացրեք, որ ավելի և ջնջոցի ամեն շարժումով դուք հեռացնում եք ձեր տնից մութը, վատ լիցքերը, որոնք հասցրել են կուտակվել մռայլ ձմռան ընթացքում: Եթե այնուամենայնիվ տրամադրություն չկա մաքրելու , միացրեք լավ երաժշտություն, և շատ քիչ ժամանակ անց ինքներդ կզգաք, որ մեծ հաճույքով եք աշխատում:

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ